Ինչպես հայտնել էինք, մարտի 18-ին կալանավորվել են ավելի վաղ ձերբակալված Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ու նույն բաժնի աշխատակից Մկրտիչ Ասատրյանը

Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կապակցությամբ երկու ամսով կասեցվել են Շիրակի մարզպետի աշխատակազմի երկու աշխատակիցների՝ Խնձրցյանի և Ասատրյանի լիազորությունները:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին մարզպետարանից՝ հավելելով. «Իրավապահների տիրույթում գտնվող դեպք է, և գնահատական տալ պետք չէ»:

Հիշեցնենք՝ մարտի 15-ին «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել էր 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ու նույն բաժնի ավագ մասնագետն էին: Վերջիններս ձերբակալվել էին կաշառք ստանալու մեղադրանքով:

Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ երկրից չհեռանալու մասին արգելք։

647