Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասնել է, թե ինչ կապ ունի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Բագրատ Գալստանյանի գործի հետ:

«Բոլոր փաստական տվյալները գտնվել են նախաքննական մարմնի տրամադրության տակ և այս իրադրության մեջ մենք ունենում ենք տվյալ, երբ որ Միքայել Աջապահյանը դարձյալ վերահաստատում է իր նախկինում կատարված հայտարարությունը և դարձյալ պնդում է կատարում, որը որ բնորոշ է հենց այս հանցակազմին: Բնականաբար մենք ի՞նչ պիտի անեինք, մենք որպես պետական մարմին պետք է սա որպես առիթ դիտարկենք և նախաձեռնեինք քրեական վարույթ:

Ավելին, քրեական վարույթի նախաքննության ընթացքում, երբ որ կատարել ենք նաև անհետաձգելի քննչական գործողություններ, մեր ձեռքի տակ հայտնվել են նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում նաև Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը, որտեղ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր օրվա կատարված գործողությունը սկսած 2022 թվականներից վերջացրած վերջին ժամանակահատվածում»,- մանրամասնեց Քննչական կոմիտեի նախագահը:

 

 

436