
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանցավոր խմբի անդամները պլանավորել էին իրենց գործողությունները, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի քաոս: Թվարկեմ, թե ինչ գործողություններ էին պլանավորում կատարել հանցավոր խմբի անդամները: Պետք է փակեին Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, ջարդել խանութները, փողոցներում շաղ տալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեին ավտովթարներ՝ այդ կերպ ճանապարհները փակեն, խցանումներ առաջացնեին, վառել ավտոմեքենաները և այլն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ քրեական վարույթից որոշ մանրամասներ ներկայացնելով:
Պետք է կատարեին հոսանքազրկումներ, որը պիտի բերեր բանկերի և մեծ խանութների աշխատանքի խափանման, պետք է պայթեցնեին սալյուտներ սյուներին, դարպասների պատերին, կիրառեին ծխարձակման միջոցներ, ներկով լցված տարաներ էին ձեռք բերել, որպեսզի նետեին ընթացքի մեջ ավտոբուսների դիմապակիներին, որպեսզի նրանց ընթացքը կանգնեցնեին, խցանումներ առաջացնեին, վնասեին տրոլեբուսների գծերը, խափանեին ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները, որպեսզի ոստիկանության զորքերը ժամանակին և իրավապահ մարմինը դուրս չգային և չկանխեին այս ամենը:
Հանցավոր խմբի նպատակը մեկն է եղել՝ երկրում ստեղծել քաոսային վիճակ՝ իշխանությունը յուրացնելու համար»,-ասել է նա: