Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ԱԳՆ կանչված   Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը ժամանել է գերատեսչություն։ Նա որևէ մեկնաբանություն չի տվել լրագրողներին։

Մուստաֆաևը կանչվել է Ադրբեջանի իշխանությունների անբարյացակամ գործողությունների և ռուս լրագրողների ձերբակալման հետ կապված, «որոնց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել», նախօրեին պատճառը  ներկայացրել էր ԱԳՆ-ն։

Հունիսի 30-ին Ադրբեջանի ոստիկանությունը ժամանել է Բաքվում գտնվող «Sputnik» թերթի խմբագրություն։ Ոստիկանությունը հայտնել է, որ գործողություն է իրականացնում հրատարակության գրասենյակում։

479