Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 30-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի դիմացի ձախ անվահեծանը կոտրվել է, իսկ ավտոմեքենան կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

356