Լեռնային Ղարաբաղում մղվող մարտերում սիրիացի զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ստույգ տվյալներ է ստացել այդ թվում նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից՝ հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նառիշկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում, որը վարել է «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Նառիշկինի խոսքերով, ԱՀԾ-ն «ունեցել է ստույգ տվյալներ» մարտական գործողությունների գոտում ահաբեկիչների առկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից, նախևառաջ Սիրիայից։
«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքի, Միջին Արևելքի գործընկեր ծառայություններից»,- ասել է Նառիշկինը:

1001