Ապրիլի 10-ին ժամը 19:00 «Արամ Խաչատրյան»  համերգասրահում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Եղվարդի Արվեստի դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գասպար Ամիրխանյան) մասնակցությամբ։

Իրենց անկրկնելի կատարումներով հանդես կգան հայտնի մենակատարներ Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Աշոտ Ղանթարջյանը (բաս) և երաժիշտ Բորիս Եգանյանը (ակորդեոն):

Տոնական երեկոյին կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։ Տոմսերը հնարավոր է գնել առցանց հետևյալ հղումով`https://khachaturianhall.am/hy/main/event/id/260/, «Արամ Խաչատրյան»  համերգասրահի տոմսարկղից կամ ամրագրելով +374077677226 հեռախոսահամարով։

375