ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 122 մլն 993 հազար դրամ գումարի չափով:

Գումարը կուղղվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերմանը:

Կատարվելիք աշխատանքների արագ և համալիր իրականացումը կարևոր է ոչ միայն «Արամ Խաչատրյան» համերգասրահի բնականոն գործունեության համար, այլև մշակութասեր հասարակությանը լիարժեք, հագեցած և պատշաճ մակարդակով ներկայանալու տեսանկյունից։

165