Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմի նորընտիր Պապ Լևոն XIV-ը իր առաջին կիրակնօրյա ուղերձն է հղել, հայտնում է Vatican News-ը։ Նա իր ուղերձում կոչ է արել դադարեցնել հակամարտությունները Ուկրաինայում, Գազայում և Հնդկաստան/Պակիստան սահմանին: Նա դիմել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին և աշխարհով մեկ հետևող մարդկանց՝ անդրադառնալով իր նախորդի՝ Ֆրանցիսկոս Պապի խաղաղության կոչին․ «Դիմում եմ աշխարհի հզորներին՝ կրկնելով այս միշտ կարևոր խոսքերը՝ այլևս երբեք պատերազմ»։

«Իմ սրտում եմ պահում սիրելի ուկրաինացի ժողովրդի տառապանքը»,-ասել է նա՝ կոչ անելով, որ «կատարվի ամեն հնարավոր քայլ՝ իսկական, արդար և երկարատև խաղաղության հասնելու համար՝ որքան հնարավոր է շուտ»։
 

344