Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն այսօր սկսել են քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Օրենսդիր մարմնի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները դեմ են դրա ընդունմանը։

Նշենք, որ ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Անվտանգության ուժերը բերման են ենթարկել 14 մարդու, մեկ ոստիկան վիրավորվել է։ Հանրային պաշտպանն ու ակտիվիստները կոչ են արել ուժայիններին չմիջամտել բողոքի ակցիաներին։

Բնակիչներ, ակտիվիստներ, երիտասարդներ, ուսանողներ հավաքվել են խորհրդարանի մոտ և վերսկսել են իրենց բողոքն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ։ Ցուցարարները գտնվում են խորհրդարանի շենքի հետնամասում, իսկ տեղական ժամանակով ժամը 19.00-ից  բողոքի ակցիան կտեղափոխվի Ռուսթավելի պողոտա՝ խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում է Interpressnews-ը։

Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը դարձել է օտարերկրյա գործակալների մասին նախորդ օրենքի նախագծի փոփոխված տարբերակը։ 

430