Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը ТАСС-ին հայտնել է, որ Երևանի ներկայիս գործողությունները չեն հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին։

«Միևնույն ժամանակ, բազմիցս ընդգծվել է, այդ թվում՝ Ալեքսեյ Լոգվինովիչ Օվերչուկի կողմից, որ երկու միություններին միաժամանակ անդամակցելը անհնար է՝ դրանց բնույթից ելնելով», - նշել է Աղասանդյանը։

«Հայաստանի ներկայիս գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ շրջանակներում իր պարտավորություններին։ Մենք կշարունակենք գնահատել գործնական քայլերը։ Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. ԵԱՏՄ բոլոր անդամներն են դա անում։ Գլխավորն այն է, որ նման համագործակցությունը չհակասի Միության շրջանակներում իր պարտավորություններին։ Առայժմ դա այդպես չէ»,- նշել է նա։

130