Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայում դեղատների մոտ 90%-ը փակ է կառավարության առաջարկած խնայողության միջոցառումների դեմ համազգային գործադուլի շրջանակներում, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով Դեղագործների ֆեդերացիայի տվյալներին։

«10 դեղատներից գրեթե 9-ը փակ են ամբողջ երկրում»,- հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով կազմակերպության տեղեկատվությանը։

Դեղագործները մասնավորապես բողոքում են սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ջեներիկ դեղերի առևտրային զեղչերի կրճատման դեմ, որը նպատակ ունի կրճատել առողջապահության ծախսերը։ Դեղագործական ասոցիացիաները կարծում են, որ այս միջոցառումը կարող է հանգեցնել դեղատների փակման և աշխատատեղերի կորստի։

60