
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան պատրաստ է փնտրել փոխզիջումներ՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար՝ այն պայմանով, որ հաշվի կառնվեն Ռուսաստանի շահերը, հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Մեծ խաղ» ծրագրում։
«Մենք հասկանում ենք, նախագահ Պուտինն էլ բազմիցս ասել է, որ, ի վերջո, կայուն պայմանավորվածությունները փոխզիջման արդյունք են։ Եվ մենք պատրաստ ենք դրանք փնտրել՝ այն պայմանով, որ ապահովվեն մեր օրինական շահերը անվտանգության ոլորտում, ինչպես նաև՝ ուկրաինայում ռուս ժողովրդի օրինական շահերը, նույն կերպ, ինչպես կպաշտպանվեն նման պայմանավորվածության մյուս մասնակիցների օրինական շահերը»,- նշել է նա։
Բացի այդ, նախարարի խոսքով, «Թրամփի վարչակազմի դիրքորոշման մեջ կա ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրների ընկալում, և նրանք դա հրապարակայնորեն հայտարարել են, ինչպես նաև կա ընկալում, որ Ղրիմում և այլ տարածքներում կայացած հանրաքվեներն անտեսել չի կարելի»։