Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունություն և անվտանգության մակարդակի բարձրացում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ հակված է այն կարծիքին, որ ՀՀ-ն ունենա հնարավորինս հստակ, իրավականորեն ընդունելի սահմանագծված սահման բոլոր հարևանների հետ, որը հիմնված է լինելու Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա:

«Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց հատկապես վտանգավոր են այն դրվագները, երբ, օրինակ, որոշ ուժեր փորձում են այս գործընթացին միջամտելու արդյունքում վիժեցնել այս գործընթացը: Փոխվստահությունը բավականին երկարատև գործընթաց է: Եթե ինչ-որ մեկը չի եղել Նախիջևանի սահմանին, ապա ասեմ, որ էնպես չի, որ Երևանը Նախիջևանից շատ հեռու է, քանի որ Նախիջևանից Երևան բավականին կարճ ճանապարհ է: Որևիցե մեկը չի ցանկանում թշնամուն բերել Հայաստանի Հանրապետության տարածք։ Միանշանակ, մենք պետք է ելնենք այն սկզբունքից, որ պետք է հստակ, իրավականորեն հիմնավորված սահմանազատված սահման ունենանք՝ հիմք ընդունելով այն վարչական սահմանները, որոնք եղել են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետւթյան վարչական սահմաններ՝ Խորհրդային Միության փլուզման օրը»,- ասաց նա:

 

344