ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի՝ ապրիլի 25-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Պեկին, որտեղ նախատեսված են բանակցություններ չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է AFP-ն։

Չինաստանի ղեկավարները որևէ տեղեկություն չեն տրամադրել այն մասին, թե արդյոք Բլինքենը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Անցյալ տարվա հունիսին պետքարտուղարի վերջին այցի ժամանակ վերջին պահին հայտարարվեց նման հանդիպման մասին, հիշեցնում է AFP-ն։

Ըստ ամերիկյան կողմի՝ բանակցություններում քննարկվելու են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, Թայվանի շուրջ ստեղծված լարվածությունը, ինչպես նաև Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունները։ Նախօրեին Բլինքենը Շանհայ կատարած այցի ժամանակ Վաշինգտոնին և Պեկինին կոչ է արել «պատասխանատվորեն վերաբերվել իրենց տարաձայնություններին»՝ չնայած փոխադարձ լարվածությանը:
 

219