Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է պարզաբանում, թե ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»:
Ինչպե՞ս մուտք գործել համակարգ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառի միջոցով։ Համակարգի հասանելիությունը տրամադրվում է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։
Ո՞ր տեսակի էլեկտրոնային ստորագրությունն է գործում
Համակարգում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է երկու տեսակի ստորագրություն՝ CoSign ՀԾՀ-ով և CoSign ՀՎՀՀ-ով տեսակները, որոնք տրամադրում է «Էկենգ» ՓԲԸ-ն։ CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է հետևյալ դեպքերում՝
- եթե օտարերկրյա քաղաքացինի չունի հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),եթե օտարերկրյա քաղա
- քացին, անկախ ՀԾՀ ունենալու հանգամանքից, չի գտնվում ՀՀ-ում։
Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign ՀԾՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրություն։
Ի՞նչ անել նախքան ստորագրության ձեռքբերումը
CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը ձեռք բերելու համար օտարերկրյա քաղաքացին նախքան «Էկենգ» ՓԲԸ-ին դիմելը, պետք է հաշվառվի հարկային մարմնում (ձեռք բերի ՀՎՀՀ) և ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից ստանա «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքի թույլտվություն։
Ինչպե՞ս ստանալ համակարգի հասանելիություն
Եթե քաղաքացին ունի ՀՎՀՀ, ապա անհրաժեշտ է www.e-request.am հարթակի միջոցով ՊԵԿ ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ (Ձևաչափ 1), որից հետո իր էլեկտրոնային հասցեին կուղարկվի համակարգի հասանելիությունն ստանալու հղում։ Անցնելով հղմամբ՝ անհրաժեշտ է գրանցվել և ընտրել օգտվողի անունը և գաղտնաբառը։
Միաժամանակ, եթե օտարերկրյա քաղաքացին չունի ՀԾՀ կամ չի գտնվում ՀՀ-ում, ապա համակարգի հասանելիություն ստանալու համար դիմումի մեջ պետք է կատարի նաև նշում՝ Cosign ՀՎՀՀ-ով ստորագրության տեսակի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ (Ձևաչափ 2): Անհրաժեշտ է հիշել, որ համակարգի հասանելիությունը ստանալուց հետո անհրաժեշտ է ձեռք բերել Cosign տեսակի էլեկտրոնային ստորագրություն՝ դիմելով www.ekeng.am «Էկենգ» ՓԲԸ-ին։
Ինչպե՞ս ձեռք բերել ՀՎՀՀ
Եթե օտարերկրյա քաղաքացին չունի ՀՎՀՀ, ապա www.e-request.am համակարգի միջոցով անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համար ստանալու դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթը: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանա ՀՎՀՀ-ն, որից հետո համակարգի հասանելիությունն ստանալու դիմումը կարող է ներկայացնել նույն հարթակի միջոցով՝ վերը նշված եղանակով։
Իսկ ՀԾՀ ունեցող оտարերկրյա քաղաքացին ՀՎՀՀ ստանալու դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային https://file-online.taxservice.am համակարգի միջոցով, որի ներկայացման համար էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր չէ։