ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։
Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․
- «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» գործունեություններ իրականացնողներին,
- «N (ԷՆ) Վարչարարական և օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2․ Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3․ Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողներին։
Կոմիտեն վերոնշյալ գործունեությամբ զբաղվող հարկ վճարողներին հորդորում է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում որպես ԱԱՀ վճարող հաշվառելու նպատակով։
23 Հուլիս, 2025 13:19
636
ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են հարկային ոլորտի նոր բարեփոխումները
21 Մայիս, 2026 10:48
ՊԵԿ-ը պարզաբանել է Սադախլոյի անցակետում առգրավված նյութի վերաբերյալ տեղեկատվությունը
12 Մայիս, 2026 20:43
Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ «ՕՊԵԿ+»-ից
29 Ապրիլ, 2026 14:23
Արևային էներգիա, ՏՏ, կաթնամթերք․ Հայաստանում բիզնեսի համար ԱԱՀ-ի հաշվառման ռեժիմը կպարզեցվի
05 Փետրվար, 2026 17:15
Հարգանքի տուրք Վանաձորում. ԱԺ նախագահը լուսանկարներ է հրապարակել
07 Դեկտեմբեր, 2025 12:25
Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն ԱԱՀ համակարգ
26 Հունիս, 2025 10:28