Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը սահմանել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը:

Նման որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում նաև խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորության ներդրման անհրաժեշտությամբ: Խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը հնարավոր կլինի կիրառել պետական և համայնքային ծառայություններ ստանալու համար։

Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգավորել նաև SmartID համակարգը մասնավոր հատված-քաղաքացի, մասնավոր հատված-պետություն ծառայություններում կիրառելի, կանխատեսելի և անվտանգ դարձնելու հետ կապված հարաբերությունները։

Հաշվի առնելով օրենքի գործող կարգավորումները, դա հնարավոր է իրականացնել միայն հավաստագրման կենտրոնի միջոցով, որի ծառայությունների որակը հավաստվում է պետության կողմից՝ հավատարմագրման միջոցով։

196