Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը երրորդ՝ վերջին ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ։ Այդ մասին խորհրդարանական մեծամասնության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Մենք քննարկել ենք հաջորդ շաբաթվա ժամանակացույցը և օրակարգը, ինչպես նաև ընթացիկ հարցերն ու օրինագիծը, որը կքննարկվի հաջորդ շաբաթ երրորդ ընթերցմամբ»,- ասել է Պապուաշվիլին։

Խորհրդարանի նախագահը չի հստակեցրել, թե արդյոք օրինագծի քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

293