Հայաստանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ:

Հանրապետության նախագահը գոհունակությամ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցության բարձր մակարդակի մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգում ընթացող զարգացումներին և փոփոխությունների ուղղություններին, առկա մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների ֆինանսավորման, ՀՀ տնտեսության մեջ շարունակական բարեփոխումների, բանկային համակարգում և մասնավոր հատվածում զարգացումների, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար սկզբունքների շուրջ:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը Հայաստանի տարբեր մարզերում և երկրի տնտեսության տարբեր ոլորտներում և ընդգծել են երկրի հետագա զարգացման գործում վերջին տարիներին իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը:

200