Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ ոլորտում համագործակցության զարգացմանը և երկու երկրների իրավասու մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կարևորվել է իրավական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված գործընկերության ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ վստահության, կառուցողական երկխոսության և ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու պատրաստակամության վրա։
Անդրադարձ է կատարվել նաև հանցավորության դեմ պայքարի և միջազգային համագործակցության ուղղություններով համատեղ ջանքերի շարունակական զարգացման հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված սերտ հարաբերություններն ու համագործակցության առկա ներուժը կարևոր նախադրյալներ են իրավական ոլորտում գործընկերության հետագա զարգացման համար։