Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեում ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով վնասվել է Ողջաբերդ գետի լանջապաշտպան բետոնային շերտի հենարան հողաթումբը. 50 տոկոսից ավելի չափով փոքրացվել է գետի հունը՝ կրճատելով ջրի թողունակությունը: 

 

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ, այն կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է մայրաքաղաքի համաչափ ու հարաճուն զարգացումը:

 

Բակերի և այգիների բարեկարգում, հանգստի գոտիների վերականգնում, ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում. խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրել են իրականացված, ընթացիկ ու նախանշվող ծրագրերը:

 

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խստացված շրջայցեր կիրականացվեն շինհրապարակները սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը:

Հարցերը քննարկվել են Երևանի քաղաքաետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

372