Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել ի զորակցություն Իրանի ժողովրդին
Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան հետ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն՝ իր վարած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
«Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ խոր վիշտը կիսելու համար Իրանի ժողովրդի հետ»,- ասել է Էրդողանը։
Նա ասել է, որ կառավարության նիստի ժամանակ հեռախոսազրույց է ունեցել գործող նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ՝ Թուրքիայի անունից ցավակցություն հայտնելով Ռաիսիի մահվան կապակցությամբ։
21 Մայիս, 2024 15:57
503
Իրանը նշել է, որ դեպքում Հորմուզի նեղուցը կբացվի
16 Հոկտեմբեր, 2026 16:12
Թրամփը հայտարարել է, որ շատ շուտով որոշում կկայացնի Իրանի հարցով
14 Հոկտեմբեր, 2026 10:10
Իրանը հայտարարել է՝ Starlink-ը կդառնա օրինական թիրախ, եթե օգտագործվի ռազմական նպատակներով
13 Հոկտեմբեր, 2026 15:00
Թուրքիայի նախագահի երախտիքն եմ ուղղում Հայաստանի Հանրապետությանը․ թուրք նախարար
16 Հոկտեմբեր, 2026 15:57
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին
16 Հոկտեմբեր, 2026 10:58
Թուրքիայում 48 նահանգներում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ
15 Հոկտեմբեր, 2026 12:18