Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո կավարտի կարիերան։

34-ամյա գերմանացին չի երկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, որն ավարտվում է այս տարվա հունիսին։

Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Այս մրցաշրջանում նա մադրիդցիների կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նա Գերմանիայի հավաքականում կազմում կմասնակցի Եվրո-2024-ին, որը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը  Գերմանիայում։

Աղբյուր  ArmSport.am

384