Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ առաջընթաց հնարավոր կլինի գրանցել միայն Իրանի ներկայացրած յոթ պայմանների համաձայնեցումից հետո։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իրանի պայմանները բազմիցս և հստակ ներկայացվել են միջնորդներին։ Իրանի նկատմամբ ճնշման և խրախուսման քաղաքականությունը չի գործում։ Առաջընթաց հնարավոր է միայն այն բանից հետո, երբ համաձայնեցվեն Իրանի յոթ պայմանները»,– գրել է նա X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանը ստացել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նամակը՝ ուղղված Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին, սակայն վերջինս դեռևս չի պատասխանել դրան։
Գործակալության տվյալներով՝ Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնը կատարի իր ներկայացրած յոթ պայմանները։