ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մայիսի 29-ին այցելել է Սյունիքի մարզ և Գորիսում հանդիպել առաքելության անձնակազմի հետ։ Այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Հաղորդվում է նաև, որ առաքելության անձնակազմը եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լճի տարածքում։
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ։ Մինչ օրս ԵՄ դիտորդական առաքելությունն իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն»,- նշվում է գրառման մեջ։
30 Մայիս, 2024 16:04
572
Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը ԵՄ անդամ 27 երկրները հավանություն են տվել
29 Հունվար, 2026 11:50
ԵԽ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստի» թողարկած հատուկ փոստային նամականիշի մարում
29 Հունվար, 2026 11:13
ՀՀ և ԵՄ ներկայացուցիչները քննարկել են ճանապարհաշինության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
12 Նոյեմբեր, 2025 10:07