Կաշառք տալու և ստանալու համար ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար անձ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ի պատասխան՝ հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ:
Վերջինս մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Այս մասին Araratnews-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
27 Հոկտեմբեր, 2026 13:04
68
Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը
22 Հոկտեմբեր, 2026 10:08
Ինչպես է Տաշիր Սամոյի թեկնածուն Ստեփանավանում ընտրակաշառք բաժանում
21 Հոկտեմբեր, 2026 11:19
Խուզարկություններ Ստեփանավանում․ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան»-ի 14 աջակից
21 Հոկտեմբեր, 2026 09:54