Երկուշաբթի այցով Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նույն օրը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։ Այս մասին հայտնում է Sabah թերթը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։

Ըստ աղբյուրների՝ հանդիպումներում քննարկվել են Ուկրաինայում կարգավորումը, իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։

Մինչ 2023 թվականին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելը, Ֆիդանը երկար ժամանակ ղեկավարել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը:

Ռուսաստան այցի շրջանակներում Ֆիդանը Նիժնի Նովգորոդում կմասնակցի BRICS+ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Սպասվում են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նշում են թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները։

194