Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Կովկասում խաղաղության հարցը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պրահայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Նրանք քննարկել են Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, որոնք կապահովեն ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև պաղեստինյան հատվածում մարդասիրական օգնության ավելացման և տարածաշրջանային անկայունությունը կանխելու կարևորությունը, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
«Քննարկվել են նաև Կովկասում խաղաղության և բարգավաճման պահպանման հնարավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
31 Մայիս, 2024 15:06
511