2023 թվականին Վրաստանում հեղաշրջում անելու մի քանի փորձ է եղել
Որոշ ուժեր թե՛ Վրաստանի ներսում, թե՛ դրսում 2023 թվականին մի քանի անգամ փորձել են հող նախապատրաստել երկրում իշխանությունը բռնի միջոցներով տապալելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։
«2023 թվականին տարբեր դերակատարների կողմից փորձեր եղան նախապատրաստելու քաղաքական իրավիճակի սրման և բռնի ուժով իշխանությունը տապալելու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ, որոնք մեզ թույլ տվեցին խուսափել ապակառուցողական գործընթացների զարգացումից»,- ասել է Լիլուաշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում 2023 թվականի զեկույցով։
12 Հունիս, 2024 20:44
795