ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին վերջերս Հայաստան այցելած և Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ հանդիպած հայամետ հոգևորական Ջոել Թենիի հետ զրույցում դատապարտել է ամերիկյան զենքի հոսքը դեպի Ադրբեջան, որը 120 հազար հայ քրիստոնյաների վտարել է իրենց հայրենիքից՝ ամերիկացի հարկատուների հաշվին։

Նա նաև հույս է հայտնել, որ այս տարվա վերջին կմեկնի Հայաստան։

Ռամասվամին հայտնի է իր հայամետ քաղաքականությամբ և բազմիցս դատապարտել է Ադրբեջանի գործողությունները։

533