Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը Դորտմունդում մրցեց Թուրքիայի հետ եւ հաղթեց 3:0 հաշվով՝ դուրս գալով փլեյ-օֆֆ։ 

Ռոբերտո Մարտինեսի թիմից գոլերը խփեցին Բերնարդու Սիլվան, Բրունու Ֆերնանդեշը, իսկ մրցակցի պաշտպան Սամեթ Ակայդինը դարձավ  ինքնագոլի հեղինակ։

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում Պորտուգալիան կխաղա Վրաստանի, Չեխիան` Թուրքիայի հետ: Այդ խաղերը կկայանան հունիսի 26-ին:

1008