
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան պատրաստ է իր տարածքում հյուրընկալել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը՝ կողմերի համաձայնությամբ։
Araratnws.am-ի փոխանցմամբ՝ РИА Новости-ին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։
Այս թեմայի շուրջ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովն իր հերթին հայտարարել է, որ հանդիպման կոնկրետ ժամկետները համաձայնեցված չեն, ինչպես նաև հնարավոր բանակցությունների վայրը։
Գործակալության զրուցակիցը նշել է․ «Ինչո՞ւ ոչ։ Թուրքիան այսօր խաղում է դիվանագիտության կենտրոնի դեր, Թուրքիային և նրա առաջնորդին վստահում են երկու կողմերը։ Կարծում եմ, որ եթե կողմերը պատրաստ լինեն և համաձայնության գան, հնարավոր է նման հանդիպում կազմակերպել Թուրքիայում։ Արդեն իսկ կա Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև Թուրքիայի տարածքում բանակցությունների փորձ»։