Հակոբ Արշակյանը 4 օրով կուղևորվի ԱՄՆ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը 4 օրով մեկնում է ԱՄՆ:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով 2024 թվականի հուլիսի 14-17-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին:
- Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
08 Հուլիս, 2024 14:56
511
Վերջին հինգ տարիների ընթացքում Ծաղկաձոր խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք կարևոր և լայնածավալ ծրագրեր․ Վաղարշակ Հակոբյան
14 Հոկտեմբեր, 2026 22:36
Կանխել ենք առանց բիտում ասֆալտ անելու գործընթաց․ Վահե Հակոբյան
08 Հոկտեմբեր, 2026 17:29
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04 Հոկտեմբեր, 2026 19:25
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
17 Հուլիս, 2026 12:52
2018-ից մինչև 2026․ Հայաստանի տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական վերափոխումը թվերով․ Արշակյան
03 Հունիս, 2026 20:21
Շնորհակալություն ռազմարդյունաբերողներին՝ ինժեներից մինչև ձեռնարկատեր, պետական ծառայողից մինչև կիրառող զինվորներ․ Հակոբ Արշակյան
28 Մայիս, 2026 21:59