ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Կիևի պարտությամբ ռուսական ռազմական գործողությունները չեն ավարտվի։

«Սակայն սա (Կիևի պարտությունը) չի լինի Ռուսաստանի ռազմական գործողության ավարտը։ Նույնիսկ փաստաթղթերը ստորագրելուց և պարտությունն ընդունելուց հետո, մնացած արմատականները, ուժերի վերախմբավորումից հետո, վաղ թե ուշ իշխանության կվերադառնան՝ ոգեշնչված Ռուսաստանի արևմտյան թշնամիներից»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի ալիքում։

Նրա խոսքով, «այն ժամանակ կգա սողունին վերջնականապես ջախջախելու ժամանակը»։

 

759