Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը։ Օրակարգում 13 հարց է, որից 11-ը օրենսդրական նախաձեռնություններ են, երկուսը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը։

ԱԺ-ում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանով հստակեցվում են նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինծառայության անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված հետևանքների պայմանները, հստակեցվում են պայմանագրային զինծառայությունից արձակված և օգտագործված արձակուրդի օրեր ունեցող և դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները և այլ կարգավորումներ։

271