Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այդ «հեղաշրջման պլանն» այն իրողությունն է, որում մենք ապրում ենք 2018 թվականից սկսած, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Civic.am-ի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ լրատվականի ձեռքում է հայտնվել պետության «Հեղաշրջման պլան»-ը։

«2020-ից սկսած տարբեր շրջափուլերով այդ փորձերի տարատեսակ ակտիվություններն ակնհայտ տեսնում ենք տարբեր հատվածներում՝ հասարակական կյանքում, լրատվամիջոցներում, տարբեր գործիչների խոսույթում։ Այն գործընթացները, որոնք նկարագրվում են փաստաթղթում, նոր չեն, տարբեր խմբերի կողմից պլանավորված են»,- ասել է քաղաքապետը։ 

Տիգրան Ավինյանի խոսքով՝ արտաքին որոշ ուժեր նույնպես այդ գործընթացներին ինչ-որ ձևաչափով մասնակցում են, մարդկանց պատրաստում։ 

Պատասխանելով եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ հարցին՝ քաղաքապետը պատասխանել է․ «Վաղ թե ուշ յուրաքանչյուր հարցի շուրջ ճշմարտությունը կբացահայտվի։ Եթե որոշակի մեղադրանքներ հնչում են, նվազագույնը պետք է դրանց վերաբերյալ պատասխաններ հնչեն»։ 

Քաղաքապետը հավելել է, որ իրենց մեծագույն սխալներից մեկը եղել է այն, որ որոշակի «սև ֆինանսական աղբյուրներ» թույլ են տվել շարունակել շրջանառվել տարբեր լրատվական աղբյուրներում։ 

311