Չիլիի հյուսիսում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիի հյուսիսում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ի սկզբանե հաղորդվել էր, որ երկրաշարժը եղել է 6,8 մագնիտուդով, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները հայտնել են 7,3 մագնիտուդի մասին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անտոֆագաստա շրջանի Սան Պեդրո դե Ատակամա գյուղից 43 կմ հարավ-արևելք, իսկ օջախը՝ 128 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։
19 Հուլիս, 2024 14:30
475
Թուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
02 Նոյեմբեր, 2026 23:11
Երկրաշարժ՝ Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում
30 Հոկտեմբեր, 2026 09:51
Պանամայում տեղի է ունեցել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․ մի քանի երկրում ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել
09 Հոկտեմբեր, 2026 23:30