Հուլիսի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Օքսֆորդում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Գերմանիայի կանցլերը հիշեցրել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին։ Նշվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած՝ կանցլեր Օլաֆ Շոլցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի համատեղ հանդիպման կարևորությունը։

Ընդգծվել է, որ Գերմանիայի աջակցությամբ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ 

Զրույցի ընթացքում բարձր է գնահատվել Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։

 

427