Աբու Դաբի քաղաքում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ։
Արաբական կողմի մասնակիցները կընտրվեն այնպես, որպեսզի համապատասխանեն Հայաստանից մասնակցող ընկերությունների գործունեության ոլորտներին։
Միջոցառմանը գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։
22 Հուլիս, 2024 16:40
405