Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության սկանդալային տեսարանի (Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակում) գլխավոր դերակատար, դիջեյ, արտիստուհի, ակտիվիստ Բարբարա Բուչը սոցիալական ցանցերում ֆրանսիացիներից եւ օտարերկրացիներից ստացել է հազարավոր վիրավորական հաղորդագրություններ, սպանության, բռնաբարության եւ խոշտանգումների սպառնալիքներ։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրառում է արել Բարբարա Բուչի փաստաբան Օդրե Մսելատին։

«Փարիզի Խաղերի բացման արարողությունից հետո Բարբարա Բուչը հայտնվել է կիբերբուլինգի եւ զրպարտության չլսված արշավի թիրախում։ Նա բողոք է ներկայացնում այդ գործողությունների դեմ, որոնք կատարել են Ֆրանսիայի քաղաքացիներ, նաեւ օտարերկրացիներ։ Նա մտադիր է դատական կարգով հետապնդել յուրաքանչյուրին, ով կփորձի վախեցնել իրեն»,- նշվում է փաստաբանի հայտարարությունում։

Փարիզի Խաղերի բացման արարողության առիթով ափսոսանք էին հայտնել նաեւ Ֆրանսիայի եպիսկոպոսները։

Նշենք, որ ՕԽ բացման շոուի կազմակերպիչները ներողություն են խնդրել քրիստոնեական համայնքից թյուրիմացության համար։ Օլիմպիական խաղերի բացման շոուի տնօրեն Թոմաս Ջոլին արևմտյան լրատվամիջոցներին բացատրել է, որ իրեն  ոգեշնչել է մեկ այլ նկար՝ Յան վան Բեյլերտի «Աստվածների տոնը» կտավը։

883