
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գանայի պաշտպանության և շրջակա միջավայրի նախարարները զոհվել են օգոստոսի 6-ին երկրի զինված ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է GhanaWeb պորտալը՝ վկայակոչելով Գանայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ջուլիաս Դեբրուին։
«Պաշտպանության նախարար դոկտոր Էդվարդ Օման Բոաման մահացել է։ Հաստատվել է նաև շրջակա միջավայրի, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդի զոհվելու փաստը»,- նշում է լրատվամիջոցը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Աշանտի շրջանում: Պորտալի տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել են նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ճակատագիրը դեռևս հայտնի չէ։
Վթարի նախնական պատճառի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: