Վերահաստատվեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները․ Ռուբինյանը՝ Քըլըչի հետ հանդիպման մասին
Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Սերդար Քըլըչի հետ այսօր ունեցած հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել.
«Լավ հանդիպում ունեցա Սերդար Քըլըչի հետ Հայաստան-Թուրքիա սահմանին։ Վերահաստատվեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնեցվել են վստահության ամրապնդման նոր չափանիշներ, ներառյալ տեխնիկական պահանջների գնահատումը, որը թույլ կտա մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեությունը»:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել Ռուբեն Ռուբինյանի և հայ-թուրքական հարաբերությունների թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը:
Կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել։
30 Հուլիս, 2024 21:39
793
«Ուժեղ Հայաստան»-ը քրոնիկ ընտրակաշառատու է․ Ռուբինյան
21 Հոկտեմբեր, 2026 13:11
Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր
16 Հոկտեմբեր, 2026 14:41
Ռուբինյանը և Գրոսուն քննարկել են Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
16 Հոկտեմբեր, 2026 13:56