ԵՄ-ն հնարավոր է դադարեցնի ֆինանսական օգնությունը Վրաստանին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրամիությունը լրջորեն մտածում է Վրաստանին ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին՝ «արտաքին ազդեցության» օրենքի պատճառով։
Այս մասին Europe Press-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։
Ստանոն նշել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը լրջորեն մտահոգված է Վրաստանում տիրող իրավիճակով և այս օրենքը հետքայլ է համարում։
Նա հավելել է, որ որոշ ժամանակ առաջ ԵՄ-ն արգելափակել է 30 միլիոն եվրոյի հատկացումը Վրաստանի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։
Նշենք, որ «Արտաքին ազդեցության մասին» օրենքը ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից։
02 Օգոստոս, 2024 17:37
553
Վրաստանը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ կապված Ֆրանսիայի ցույցերի հետ
12 Հոկտեմբեր, 2026 17:44
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09 Հոկտեմբեր, 2026 21:45
Վրաստանը նշանակալի դեր ունի «Թրամփի երթուղի» նախագծի համատեքստում․ Բոչորիշվիլի
08 Հոկտեմբեր, 2026 10:21