Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Պարբերաբար լրատվամիջոցներով սենսացիաներ են պտտվում այն մասին, որ ՀՀ պարտքը ինչ շեմը հատեց: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Ուզում եմ ասեմ, որ ամեն տարվա բյուջեով նկարագրում ենք, թե ՀՀ պարտքը ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու, մենք հրապարակում ենք նաև, թե ինչ չափով պետական պարտատոմսեր ենք թողարկելու, որևէ նորություն չկա»,- ասաց նա և նշեց, որ բոլոր վարկային ծրագրերը  նորություն չեն և նախապես հայտարարված են:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ նաև այդքան կարևոր էլ չէ պարտքի չափը, որքան կարևոր է պարտքով ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունը: «Եվ դա վերաբերելի է ոչ միայն պետությանը, այլև ցանկացած բիզնեսի և անհատի»,- ասաց նա:

 

829