Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի հետ պատերազմ է սկսել դրսի հրահանգով: Ըստ վրացական Առաջին ալիքի՝ այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարության մեջ:

«Վրացական երազանք»-ի հայտարարության համաձայն՝ եկել է ժամանակը, որ հանցագործները պատասխան տան սահմանադրության ու օրենքի ողջ խստությամբ։

«Փաստ է, որ 2008թ. օգոստոսին Սաակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անհավասարակշռության, այլ դրսից տրված ցուցումների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին», - ասված է «Վրացական երազանքի» քաղխորհրդի հայտարարության մեջ:

Կուսակցությունը կոչ է արել կազմակերպել հրապարակային իրավական գործընթաց՝ տևական խաղաղություն հաստատելու համար, որպեսզի հասարակությունն իմանա, թե ով է «դավաճանական հանցագործություն» կատարել երկրի և ժողովրդի դեմ:

516