Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արևմտյան երկրները Վրաստանը կդիտարկեին որպես Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված բուֆերային գոտի՝ նման Ուկրաինային, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները, որոնք թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։

Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Ուկրաինան արդեն իսկ բնորոշվում է որպես բուֆերային գոտի, ինչը տխուր իրողություն է։ Եթե չլինեին մեր սկզբունքային դիրքորոշումն ու «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան»-ի կողմից ներկայումս վարվող քաղաքականությունը, մենք, ցավոք, նույն ճակատագրին կարժանանայինք»,- ասել է Կալաձեն։

Չնայած վիրավորանքներին, ճնշումներին, զրպարտանքներին և սպառնալիքներին՝ վրացական իշխանություններին հաջողվել է պաշտպանել երկրի շահերը, վրաց ժողովրդին, տնտեսությունն ու ազգային զարգացումը, հավելել է Կալաձեն։ «Մենք պաշտպանել ենք յուրաքանչյուր քաղաքացու՝ շնորհիվ «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան»-ի իրականացրած քաղաքականության»,- եզրափակել է նա։

153