Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. առողջապահության նախարարությունը հորդորում է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար հորդորում ենք.
- պահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները՝ լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
- մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով առնվազն 2-3 րոպե,
- սնունդն անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորե՛ք պոլիէթիլենային թաղանթով, փայլաթիթեղով, շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,
- խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում` փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք (մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն),
- խմե՛ք միայն մաքուր ջուր, եթե ծորակի ջուրը փոխել է համը, հոտը, առկա են գունավորում, պղտորություն, օգտագործե՛ք միայն եռացրած կամ շշալցված ջուր:
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են՝ եթե ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:
06 Սեպտեմբեր, 2024 19:41
603
Անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող 300.000 դրամ աջակցությունը կերկարաձգվի
26 Մարտ, 2026 17:51
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4 տոկոսով
25 Մարտ, 2026 13:57
Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ
20 Մարտ, 2026 10:14