Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի օդանավակայանների վարչությունը Հորդանանի հետ սահմանային անցակետում իսրայելացի խաղաղ բնակիչների մահվան հանգեցրած հրաձգության միջադեպից հետո հայտարարել է Հորդանանի հետ բոլոր երեք սահմանային անցակետերի փակման մասին:

Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ մանրամասնելով, որ ըստ Օդանավակայանների վարչության ներկայացուցչի՝ Ալենբի անցակետում մահացու հրաձգությունից հետո անվտանգության ուժերի ցուցումով որոշում է կայացվել դադարեցնել գործունեությունը Բեյթ Շեան քաղաքի, Ալենբի կամրջի, ինչպես նաև Էյլաթ քաղաքի մոտ գտնվող սահմանային անցակետերում։ Ըստ աղբյուրի՝ սահմանային անցակետերի գործունեության դադարեցումը կշարունակվի մինչև հետագա ծանուցումը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երեք իսրայելացի խաղաղ բնակիչ է զոհվել Հորդանանի սահմանային անցակետի մոտակայքում գտնվող Ալենբի կամրջի մոտ բեռնատարի վարորդի կողմից հրաձգության հետևանքով։ Իսրայելական բանակի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հարձակվողը սպանվել է անվտանգության ուժերի կողմից:

 

305