Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը մինչև 2027 թվականը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Informa Connect Academy խմբի վերլուծաբանների ուսումնասիրությանը։

Ինչպես նշում է հրատարակությունը, փորձագետները նման եզրակացության են հանգել՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալները։ Միջին հաշվով՝ Մասկի կարողությունը տարեկան աճում է 110%-ով։ Ուստի հնարավոր է, որ 2027 թվականին նրա կապիտալը գերազանցի տրիլիոն դոլարի նշագիծը։

Տրիլիոնատերերի ցուցակի երկրորդ տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի հնդիկ գործարար Գաուտամ Ադանին (նրա ընկերությունը մասնագիտացած է նավահանգիստների և օդանավակայանների կառավարման մեջ): Բայց այս մակարդակին այն կհասնի միայն 2028 թվականին։

1405